ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ «Հետք»-ի
ԱՕԿՍ-ի շենքը, որը պետական հուշարձան է, դեռեւս 2001-ին սեփականաշնորհել են ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր դեպքերում է տեղի ունենում ձեռնարկությունների կամավոր լուծարում: Եվ կխնդրեի մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ կարգով է դա տեղի ունենում:
Հայկ Սիրադեղյան (48 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Ձեռնարկությունների կամավոր լուծարումն իրականացվում է հետեւյալ կերպ.
5. Գրանցման լիազորված մարմինը տեղեկություն է տալիս, որ ձեռնարկությունը գտնվում է լուծարման փուլում:
6. Գրանցում իրականացնող պետական լիազորված մարմինը գրառում է կատարում այդ մասին պետական ռեգիստրի վկայականում:
7. Լուծարային հանձնաժողովը ընկերության լուծարման հայտարարությունը հրապարակում է մամուլում՝ նշելով իր գտնվելու վայրը եւ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետը:
8. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է իրեն հայտնի բոլոր պարտատերերին գրավոր տեղեկացնել ընկերության լուծարման վերաբերյալ:
9. Լուծարման հանձնաժողովը հաշվառումից հանելու եւ լուծարվող ընկերությունում ստուգում անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացնում ՀՀ պետական եկամուտների կոմիտե:
10. Լուծարային հանձնաժողովը որոշում է ընդունում միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատման վերաբերյալ:
11. Այդ որոշման հիման վրա ընկերությունը փակում է իր բանկային հաշիվները, ինչպես նաեւ ոչնչացնում կազմակերպության կնիքը՝ համաձայն հաստատված հանձնաժողովի կազմի արձանագրության:
12. Լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է գրանցման լիազորված մարմնին լուծարման բոլոր աշխատանքների վերջացման մասին եւ տրամադրում է ձեռնարկության լուծարմամբ պայմանավորված պետական գրանցման դիմումը, լուծարային հաշվեկշիռը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
13. Գրանցման լիազորված մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարում է ընկերության լուծարման մասին գրառում եւ տալիս է համապատասխան քաղվածք, որով հաստատվում է վերջնական լուծարումը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, որտեղ հաշվառված են իրենց գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտները, 2014թ. փակված անհատ ձեռներեցների եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հանրագումարը կազմել է 8870: Իսկ 2015թ. առաջին կիսամյակին այդ թիվը եղել է 4709:
ՀԱՐՑ. Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց չունեմ համապատասխան ստաժ: Կարող ե՞մ ազգականներիս կամ այլ անձանց շահերը պաշտպանել դատարանում որպես դատական ներկայացուցիչ:
Արա Դավթյան (32 տարեկան, իրավաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն՝ նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝
1) մերձավոր ազգականի, այդ թվում՝ ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.
2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ Ա. Դավթյանը դատարանում կարող է պաշտպանել իր ազգականի շահերը: