2013թ. փետրվարի 18-ին “Իրավունքի Եվրոպա միավորում” ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել մի շարք տեղամասերում: Այս կազմակերպության ահազանգի հիման վրա Արտաշատի 17/5 տեղամասում քվեատուփի լցոնման փաստով հարուցվել է քրեական գործ, որի վարույթն իրականացնում է ՀՔԾ-ն: Սույն գործով վկաներ են հանդիսանում դիտորդ` Նարինե Էսմաելան և լրագրող Արտակ Համրարձումյանը: Ծագումով հայ Նարինեն Ամերիկայի քաղաքացի է: Նա Հայաստան է եկել “Դեպի Հայր” ծրագրի միջոցով և ներկայումս պրակտիկա է անցնում “Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնում: Նարինեն ՀՔԾ է ներկայացել իր փաստաբանի` Տիգրան Եգորյանի հետ, որտեղ էլ տեղի է ունեցել տարօրինակ միջադեպ: Մասնավորապես ՀՔԾ քննիչ Գորիկ Հովակիմյանը արգելել է ձայնագրել դիտորդի առերես հարցաքննությունը: Տեսնելով, որ իր հակաօրինական պահանջին փաստաբանը չի ենթարկվում, վերջինս դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս եկել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, որը շատ կոպիտ ձևով արգելել է ներկայացուցին ձայնագրություն կատարել` կարգադրելով քննիչներից մեկին (սենյակում ներկա է եղել 5 քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարանը: Այնուհետեւ, չսպասելով անգամ իր կարգադրության կատարմանը, խլել է ձայնագրիչը Տիգրան Եգորյանի ձեռքից և այն նետել պահարանի մեջ: Ավելի ուշ քննիչներից մեկն այն գաղտնի վերցրել է և ջնջել ձայնագրությունը: Այնուամենայնիվ, այդ ձայնագրությունների մի մասը “Իրավունքի Եվրոպա միավորման” տրամադրության տակ է:
ՉԻ. ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հրահանգել է ձայնագրիչը նետել զուգարանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ