Հովիկ Աբրահամյանը հրահանգել է «պատշաճ կարգով կազմակերպել» «Էրեբունի-Երևան»-ի տոնական միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ երևանցիները Երևանի քաղաքապետից պահանջում են «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունների վրա ծախսվող գումարները հատկացնել սահմանամերձ գյուղերին, իսկ քաղաքային պաշտոնյաները կոչ են անում «բարձր տրամադրությամբ նախապատրաստվել տոնին», վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ստարագրել, որտեղ հրահանգել է «պատշաճ կարգով կազմակերպել» Երևանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված տոնական միջոցառումները:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Հովիկ Աբրահամյանը որոշել է դրանք կազմակերպել և իրականացնել հոկտեմբերի 10-ին և 11-ին։

Իսկ դրանք պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով մշակույթի նախարարին հրահանգել է աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, իսկ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։




Լրահոս