“ՕԵԿ”-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօրվա “Առավոտում” հանդես է եկել հրապարակմամբ` մասնավորապես գրելով. “Ի՞նչ ենք մենք առաջարկում: Մենք առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները: Վերջին ընտրություններին “Օրինաց երկիր” կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառեց այս գաղափարը և այժմ հետևողականորեն աշխատում է այս ծրագրի կյանքի կոչման համար: Կառավարության ծրագրում մեր առաջարկությունը` “վերացնել ընդունելության քննությունները” վերափոխվեց “պարզեցնել ընդունելության քննությունները” արտահայտության, ինչը կիսատ քայլ է: Վերջապես, կա հարուստ միջազգային փորձ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում, որտեղ երեխան բուհ է ընդունվում միանգամից դպրոցից` առանց ավելորդ քննություն քաշքշուկների: Անցնում է լեզվի իմացության ստուգում, ընդհանուր զարգացվածության թեստավորում և այլն: Այսինքն` բուհերի դռները բաց են բոլորի աոջև` անկախ նրանց սոցիալական վիճակից և ծագումից:
Ի՞նչ խնդիրներ մենք կարող ենք լուծել:
Նախ`
1)բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային հնարավորություն կունենան անխտիր բոլորը,
2)կնվազեն կամ կվերանան կոռուպցիոն ռիսկերը,
3)կբարձրանա դպրոցի դերը մեր կրթական համակարգում,
4)աշակերտները չեն անտեսի դպրոցը` ապավինելով կրկնուսույցներին` լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով ծնողների ուսերին:
Թվարկածս խնդիրները լուծելի են և իրատեսական, և, ինչպես ասում են, հազար բայլանոց գործողությունը սկսվում է առաջին քայլիցե: