
Ո”չ Սերժ Սարգսյանը, ո”չ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, չեն այցելել Եռաբլուր` սպարապետի շիրիմին: Ու սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Ս. Սարգսյանի քարոզչական տեսահոլովակներում ցուցադրելով կադրեր, այդպես Վագգենի անունն օգտագործելով` փորձում էին տպավորություն ստեղծել, թե սպարապետն ու Ս. Սարգսյանը մարտական ընկերներ են եղել: Ավելին, Ս. Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանն էլ, ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմում էր, թե ինչպես է Ս. Սարգսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին, իմանալով սպարապետի սպանության մասին, լացել: Այնինչ երեկ նույն Ս. Սարգսյանը, գտնվելով Երևանում, իրեն նեղություն չի տվել այցելել Եռաբլուր` մարտական ընկերոջ շիրիմին, այլ ընդամենը ծաղկեպսակ է ուղարկել: Թերթը նշում է, որ Եռաբլուր են եկել միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր տեղակալներով ու ՊՆ Սեյրան Օհանյանը: