Խորհրդատվական ընկերության հիմնավորումների մեջ վիճահարույց կետեր կան. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը, ըստ որի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը հիմնավորված է:

Armlur.am-ն այս եզրակացության  շուրջ զրուցեց տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ: Նա նշեց, որ մասնագիտական տեսանկյունից նայելով հիմնավորումների մեջ վիճահարույց կետեր կան: Տնտեսագետի խոսքով` այնպիսի մոտեցում է` կարծես կառավարության բոլոր հիմնավորումները միացվել են իրար, և ստեղծվել է այդ փաստաթուղթը:

«Հաշվետվության մեջ ցուցարարների մասինա խոսվում, ինչն անհասկանալի է: Եթե դու խորհրդատվական ընկերություն ես, քո ինչ գործ, թե ցուցարարներն ինչ են պահանջում: Ոնց որ կառավարարությունում մեկը նստի շարադրի, իրենք գրեն», – հավելեց նա:

 




Լրահոս