“Հրապարակ”-ի տեղեկություններով` Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման առաջարկ է արել թե Գագիկ Ծառուկյանին, թե Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն, ի տարբերություն Ծառուկյանի, Տեր-Պետրոպանը մերժել է հանդիպման առաջարկը: Ի՞նչ պատճառաբանությամբ, թերթը փորձել է ճշտել “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից: Վերջինս ասել է, որ ինքը “տեղյակ չէ և առաջին անգամ է լսում այդ մասին”: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նոր հանդիպմանը, ապա Խուրշուդյանն ասել է, բացի նրանից, որ իրենք երեկ Սերժ Սարգսյանին հրավիրել էին գալ Ազատության հրապարակ, հանդիպման այլ հեռանկար այս պահին չկա: Այնուհանդերձ, թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ ևս մեկ հանդիպում Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև տեղի կունենա, սակայն արդեն ՍԴ-ում` Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի քննությունից և որոշումից հետո: Քննարկումն ըստ ամենայնի կվերաբերի նաև օրերս խորհրդարանում կիսատ մնացած ընդդիմադիր ընդհանուր օրակարգին` “Ժառանգության” և ՀՅԴ-ի արած երեք առաջարկություններին:
Հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանը եվս մեկ անգամ կհանդիպի Սերժ Սարգսյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ