
59 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն,- գրում է ИТАР-ТАСС-ը: Չավեսը երկար ժամանակ էր՝ տառապում էր քաղցկեղից։ Ուգո Չավեսի քաղաքական կարիերան սկսվել է 1992թ., երբ նա, լինելով օդային դեսանտային զորքերի գնդապետ, գլխավորել էր պետական չհաջողված հեղաշրջման փորձը: Չավեսը բանտում երկու տարի անցկացնելուց հետո` համաներման էր արժանացել նախագահ Ռաֆայել Կալդերի կողմից: 1998թ. Չավեսը հաղթել էր պետության ղեկավարի ընտրություններում, հավաքելով ձայների 55%-ը, պաշտոնն ստանձնել էր հաջորդ տարի եւ այդ օրվանից չէր լքել Վենեսուելայի ղեկավարի պաշտոնը: