Ինչպես բոլոր կենդանիներին, այնպես էլ խոշոր կենդանիներին անընդհատ անհրաժեշտ է բժշկական հսկողություն և բուժում: Թե ինչպես են անասնաբուժները հաղթահարում այդ հսկա կենդանիների հետ աշխատանքը, կտեսնեք Ձեզ ներկայացված լուսանկարների միջոցով:
Անասնաբույժ լինելը սոսկ աշխատանք չէ: Մարդիկ ամբողջովին նվիրվում են այդ գործին, որպեսզի օգնեն կենդանիներին:
Բժշկական կենտրոններ, որոնք նախատեսված են ձիերի համար:
Ստանբուլում Վելիեֆենդի ձիարշավարանի տարածքում գտնվում է բժշկական կենտրոն, որտեղ բուժում են ձիերին, որոնք վնասվածք են ստացել վազքերի ժամանակ: Նրանք տարբեր միջոցներով օգնում են ձիերին:
Իսկ Անգլիայւոմ գտնվող այս կենտրոնը Եվրոպայում ձիերի բուժման ամենամեծ կենտրոնն է համարվում:
Այս կլինիկայի անասնաբուժների յուրահատուկ արհեստագործական և մասնագիտական աշխատանքի շնորհիվ շատ մեծ թվով ձիերի կյանք է փրկվել:
«Նվիրված ձիու ատամներին չեն նայում»- այս արտահայտությունը այլևս արդիակն չէ
Ձիու ատամները ատամնաբուժները հղկում են Բոգոտայում: Կան նաև մասնագետներ, որոնք ոչ միայն մարդկանց ատամներն են բուժում, այլ նաև ձիերի: Ձիերը հիմնականում ամիսը 2 անգամ են բուժզննում անցնում:
Հիվանդանոցներ փղերի համար
Սա Թայլանդն է: Հիվանդանոցը իր դռներն է բացել մեծ թվով փղերի համար: Այստեղ հարյուրավոր փղեր են բուժվել:
Հիվանդանոցի բացման նախաձեռնողը եղել է Սորադիա Սալվարան: Երբ նա դեռ երեխա էր` հոր հետ զբոսանքիժամանակ հանդիպում է մի փղի, ով վրաերթի էր ենթարկվել: Սալվարան ցանկանում է օգնել փղին և նրան տանել հիվանդանոց: Սակայն հայրը նրան ասում է, որ փղերի համար նախատեսված հիվանդանոց չկա:
Սակայն ինչպես մեքենան կարող էր փղին վրաերթի ենթարկեր, պատմությունը չի պատմում:
Նայեք այս փղին, նրան երկրորդ կյանք են տվել:
Կլինիկա կենդանաբանական այգու մոտակայքում: ԱՄՆ
Ձեր դիմաց Բորիս արջն է: Նրա ճակատագիրը հեշտերից չէր:
Նա ծնվել է Գերմանիայի Ռոստոկի կենդանաբանական այգում: Ի վերջո հայտվել է Մեքսիակյի կրկեսում, որտեղ այդքան էլ լավ պայմաններում չէր ապրում: Կենդանիների իրավունքների պաշտպանության ընկերության ներկայացուցիչները օգնում են նրան: Այս ամենից հետո նա ապրում է ԱՄՆ-ի վերոնշյալ կլինիկայում:
Մերսում «Կենդանիների թագավորի» համար: