Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը հայտարարել է, որ Էրեբունի-Երևան տոնակատարություններից ստացած հոնորարան ամբողջությամբ հատկացնելու է սահմանամերձ Բաղանիսի գյուղապետարանին:
Այս առիթով համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Շնորհակալություն Քրիստինե Պեպելյանին:
Այսօր առավոտյան համացանցից տեղեկացա ու հաճելիորեն զարմացա, որ մեր էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանը Էրեբունի-Երևան տոնակատարության իր հասանելիք հոնարարը կկրկնապատկի սեփական միջոցներից և կնվիրի սահմանամերձ Բաղանիսին:
Հարգելի Քրիստինե՛ իմ, ավագանու և ողջ համայնքի բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար և սիրով Ձեզ սպասում ենք մեր համայնքում: Թող Ձեր այս քայլը օրինակ ծառայի մյուսներին…… Սահմանը ամուր է, եթե թիկուքը գործում է:
Հարգանքներով Բաղանիս համայնքի ղեկավար
Նարեկ Սահակյան»: