
Սյունիքում և Վայոց ձորում մարտի 6-ին սպասվում են տեղումներ, մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը մարտի 6- ին, 7-ին` հատկապես գիշերը կնվազի 10-12 աստիճանով, 8-ի ցերեկը և 9- ին, 10-ին նույնքանով կբարձրանա: Երևանում մարտի 6-ի գիշերը կդիտվի տեղումների դադար, 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: