Հարցազրույց ԲՀԿ խմբակցության նիստից անմիջապես հետո դուրս եկած պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:
– ԲՀԿ բոլոր ներկայացուցիչները միաձայն
համաձայնվեցին կոալիցիոն նոր հուշագիրը ստորագրելու առաջարկին,
տարընկալում, տարաձայնություններ չկայի՞ն:
– ԲՀԿ-ն իր մոնոլիտության առումով, Ծառուկյանի շուրջ համախմբվածության
առումով առաջին անգամը չէ, որ դրսեւորվել է: Նա մեր առաջնորդն է:
– Եւ նրա ասածները օրենքին հավասա՞ր են:
– Ինչո՞ւ չէ, նաեւ: Մեզ նման մարդիկ, որոնք ահագին էլ կարդացած են, մինչեւ
անգամ այդ պարագայում կարողանում են հասկանալ, որ պետք է օրենք լինեն:
– Գործող նախագահ ասելով ԲՀԿ-ն նկատի ունի Սերժ Սարգսյանի՞ն:
– Բոլորս էլ հասկանում ենք, որ դա այդպես է:
– Ֆորսմաժորային իրավիճակներ հնարավոր չե՞ք համարում:
– Ինչքան էլ ուզենանք դրա հավանականությունը տեսնել, երեւի զրոյին է հավասար:
– ԲՀԿ-ն իրեն պարտված համարո՞ւմ է:
– Ոչ:
– Հայտարարություններ եղան, որ «մենք պարտվող չենք, պպզող չենք»:
– Ես չեմ իմանում` ով է էդ ոչ մարդուն վայել բառերը օգտագործում, թող նա էլ
օգտագործի: Պպզողները նրանք են, ովքեր բազմաթիվ մարդկանց սպանել են տալիս,
հետո թաղում են իրենց մենաստաններում:
– Ո՞ւմ նկատի ունեք:
– Չեմ իմանում:
– ԲՀԿ-ն չունի՞ այլեւս ցանկություն 50+1 տոկոս հավաքելու:
– 50+1-ի խնդիր չի էլ կարող դրվել: Դա անտրամաբանական է: Գոյություն ունի
վստահության քվե եւ դրա չափը, որը որոշվում է ազատ, արդար, թափանցիկ
ընտրությունների միջոցով:
– ԲՀԿ-ն ռեսուրս ունի՞ 50+1-ի:
– Միշտ ունի:
– Ձգտելո՞ւ է:
– Իսկ ինչու չձգտենք:
– Հասնելո՞ւ եք:
– Կարծում եմ, հիվանդ չենք: Պետք է մտածել:
– Չե՞ք զգում, որ կարող է խանդեն Ձեզ ու խոչընդոտեն ԲՀԿ-ին` 50+1-ին հասնելու համար:
– Խանդելը ավելի շուտ երկրային բան է. մարդիկ հիվանդ են լինում, անհիմն
ձգտումների տեր, որով պայմանավորված` նախանձ, խանդ, նմանատիպ ողորմելի
բնորոշումներ են ունենում:
– Քոչարյանը չի՞ նախանձի ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները լավացնելու համար:
– Ո՞նց կարող ա Քոչարյանը նախանձի: Նա եղել է երկրի նախագահը եւ պատվախնդրորեն է տարել իր առաքելությունը:
– ԲՀԿ-ի հետ Քոչարյանը որեւէ կապ չունի՞ ֆորմալ եւ ոչ ֆորմալ:
– Ես չեմ նկատել իմ ԲՀԿ-ում լինելու ամբողջ ժամանակահատվածում:
– Որեւէ անգամ չե՞ք զգացել նրա ունեցած ազդեցությունը:
– Ես չեմ զգացել. ի դեպ ասեմ` անզգա էլ մարդ չեմ:
– Վերլուծություններ կատարվեցին, որ
ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին տարավ, նստեցրեց, ֆիլմը տվեց դիտելու, հետ
ուղարկեց: Այս պրոբլեմի տակից ԲՀԿ-ն ո՞նց է դուրս գալու:
– Գիտեք` մարդիկ, եթե ուզում են իրենց համար պատմություններ գեներացնել,
տարբեր միջոցներ կարող են գեներացնել: Հասկանալի է` ով որ սարքում է, ինքն
էլ հասկանում, է, որ դա արհեստածին է:
– ԲՀԿ-ն շահե՞ց, թե՞ տուժեց հուշագրի ստորագրումից` վարկաբեկվե՞ց, թե՞ հակառակը:
– Վարկաբեկվելու մասին մի խոսեք, իսկ շահեց, թե տուժեց, կյանքը ցույց կտա:
– Այսինքն` վստահ չե՞ք:
– Անկապ մարդիկ են վստահ լինում
Թ.Թ.
ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՍԱԾԸ ՕՐԵՆՔ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ