Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 5-ին, Վանաձորում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Չուխադյան փողոցի 36 շենքի բնակիչ, 57-ամյա Ա. Հայրապետյանը Երևանյան խճուղու իր հայրական տանը առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Նշված վայր ժամանած ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը բաճկոնի տակից հայտնաբերել են երկտող:
Ըստ shamshyan .com-ի տեղեկությունների՝ երկտողում մասնավորապես գրված է եղել. “Ես գրում եմ, որ իմանաք՝ ես հանցագործ չեմ և գող չեմ, բայց չգիտեմ ինչու ինձանով են հետաքրքրվում: Ես սիրել եմ մի կնոջ, որի համար ես գժվում էի: Մենք ուղիղ 2 տարի իրար սիրում էինք, բայց նա ինձ թողեց”:
Հայտնաբերված երկտողը առգրավվել է քննիչի կողմից և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական: Դատաբժշկի եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: