Անցնող հանգստյան օրերին հայաստանյան հեռուստաեթերը ողողված էր տեսանյութերով այն մասին, որ Սերժ Սարգսյանը պարգևատրել է այս կամ այն գործարարին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար: Իհարկե, պարգև տալը շնորհակալության մի ձև է, բայց արդյո՞ք արժեր հայ գործարարներին այդքան բարձր պատվի արժանացնել՝ իրենց երկրին գումար տալու համար միայն:
Ահա թե ինչ արժեհամակարգ կրողներ են գնահատվում մեր երկրում: Ստացվում է, որ Հայաստանում գնահատվելու գլխավոր պայմանը փողն է. որքան շատ տրվի, այնքան մեծ կլինի գոհունակությունը:
Վերջում նկատենք, որ երախտագիտության, հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր աստիճանի մեդալներ են շնորհվում նաեւ մեր սահմանը հսկող զինվորներին՝ հետմահու կամ կենդանության օրերին: Արդյո՞ք արժեր այդ մեդալների արժեքը այնքան ցածրացնել՝ արժանացնելով դերժավայի Արկադի կամ ձվերի Խաչիկի մակարդակի:
Թամարա Միքայելյան, Նարեկ Սարգսյան
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում