ԱԺ-ում սպասում են Սերժ Սարգսյանի «սիրելին» դարձած Գագիկ Ծառուկյանին. ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում քվեարկության կդրվի նոր Սահմանադրության նախագիծը: ՀՀԿ վերնախավն այս օրերին միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր խմբակցության բոլոր պատգամավորները ներկա լինեն: Սակայն խորհրդարանում հիմնական քննարկվող թեմաներից մեկն այն է, թե արդյոք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն արդեն դարձել է Սերժ Սարգսյանի «սիրելին», այս անգամ կգա՞ ԱԺ եւ կմասնակցի քվեարկությանը, թե՞ ոչ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել վերը բերված հարցի պատասխանը:

«Գագիկ Ծառուկյանը մարտին հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից եւ այս փուլում ակտիվորեն քննարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցը նրա օրակարգում չկա: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 5-ին կայանալիք նիստի մասնակցությանը, այս պահին դեռ պարոն Ծառուկյանի անելիքների եւ աշխատանքային պլանների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- պատասխանեց Տոնոյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս