Ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի բարձրաձայնումը` «Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է» արտահայտությունը, որն առաջացրել է ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ Ադրբեջանի նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ երբեմնի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի տարակուսանքը, կարո՞ղ է նշանակել, որ ֆորսմաժորային զարգացումների դեպքում չի բացառվում ԼՂՀ միացումը Հայաստանին, ինչն էլ ազատություն կտա Ռուսաստանի ձեռքերին` խաղաղապահներ տեղակայել Հայաստանի սահմանով մեկ` ներառյալ Ղարաբաղը, ըստ 49 տարով երկարացված ռազմական համագործակցության պայմանագրի, հարցրինք ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին:

«Պետք չէ նախագահի ասածում փնտրել այն, ինչ չկա, տարօրինակ կլիներ, եթե Ղարաբաղը չընկալվեր որպես Հայաստան, այսինքն` դա ասվել է աշխարհագրական ընկալմամբ, որովհետեւ այսօր կան հայկական 2 պետություններ. մեկը` ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, մյուսը` ԼՂՀ-ի դեռեւս չճանաչված, եւ երկուսն էլ Հայաստան են»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս