Արմեն Աշոտյանը խաչակրաց արշավանք է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Արմեն Աշոտյանը խաչակրաց արշավանք է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ. որոշել է բոլոր 7 բուհերն էլ անցկացնել իր թրի տակով: Ի դեպ, այդ բուհերն առաջ առողջապահության նախարարության իրավասության ներքո էին գործում, տեւական «մարտերից» հետո Աշոտյանին հաջողվել է այս տարի «զավթել» դրանք` լիցենզավորման գործընթացը վերապահելով ԿԳՆ-ին:  Ոմանք լայնամասշտաբ ֆինանսական ստուգումներն այդ բուհերում բացատրում են Աշոտյանի «հայրենի»` Հերացու անվան բժշկական համալսարանին մոնոպոլիա տալու հեռանկարով, ոմանք` առողջապահական հիմնարկներում, հիվանդանոցներում տիրող անմխիթար վիճակով` գտնելով, որ մասնավոր բուհ ավարտածներն «էն չեն»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս