Դերասան Սամվել Թոփալյանն ամուսնացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 3-ին դերասան Սամվել Թոփալյանն ամուսնացել է: Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում: Հարսանիքն անցել է հայկական բոլոր ավանդույթների համաձայն` զուռնա-դհոլով, հարսի տուն գնալով… Քեֆը շարունակվել է Երեւանի ռեստորաններից մեկում, ուր հրավիրված է եղել մոտ 190 հյուր: Նրանց շարքում են եղել՝ Տիգրան Ներսիսյանը, Արա Դեղտրիկյանը, Վահագն Գրիգորյանը կնոջ հետ, Կարեն Բաբաջանյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Արմեն Մազմանյանը: Այժմ զույգը վայելում է իր մեղրամիսը Ծաղկաձորում:




Լրահոս