![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/iran.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպան է դառնալու Սեյիդ Քազիմ Սաջադին՝ Իրանի ԱԳՆ-ի՝ արտերկրում բնակվող երկրի քաղաքացիների հետ աշխատանքային հարցերով դեպարտամենտի ղեկավարը։ Սաջադին Իրանի ԱԳՆ-ում աշխատում է 1983 թվականից։ Ավելի վաղ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆիլիպիններում, Հունաստանում, Հնդկաստանում ու Մալայզիայում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։