Ցանկացած ուղղությամբ ավիատոմս 2 անձի համար, դրամական պարգևՙ «Հավատարիմ հաճախորդ» ոսկյա հուշամեդալներ… Թվարկվածները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաջողակ հաճախորդների մրցանակներն են, ովքեր այս տարի մարտի 8-ից մինչև հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գործարքներ են կատարել Բանկի կողմից սպասարկվող միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով:
Առաջին գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված ցանկացած ուղղությամբ ավիատոմսը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այն հաճախորդինն է, ով ակցիայի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերով կատարել էր 3 և ավելի գործարք, իսկ երկրորդ գլխավոր մրցանակը՝ հաճախորդի կողմից ակցիայի ընթացքում ստացված գումարի չափով դրամական պարգևն էր:
Ինչպես գլխավոր մրցանակների, այնպես էլ խրախուսականների՝ «Հավատարիմ հաճախորդ» ոսկյա հուշամեդալների դեպքում, մրցանակակիրները որոշվել էին պատահականության սկզբունքով:
Ակցիայի մասնակից հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ որակյալ և մատչելի բանկային ծառայությունների հետ համատեղ նման հաճելի նախաձեռնություններով հանդես գալու համար:
Նշենք, որ այսօր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ սպասարկվում են Anelik, MoneyGram, Unistream, Ria, Sigue, Converse Transfer, Intelexpress և БЭСТ միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը, որոնցով տարբեր աշխարհագրությմաբ իրականացվում են գործարքներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ պատասխատավությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հավատարիմ հաճախորդների ակնկալիքներն ու որակի ապահովման սկզբունքը: