Բախվել է երեք ավտոմեքենա. կա վիրավոր (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Սասուն Հովհաննիսյանի վարած “ՎԱԶ 21 06” մակնիշի 34 ТТ 001 Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուզի բնակիչ, 45-ամյա Կամո Իսրայելյանի վարած “ՎԱԶ 21 21” մակնիշի 31 ՏՍ 975 համարանիշի, Սարուխան գյուղի բնակիչ, 43-ամյա Վասակ Արզունյանի վարած “Օպել Աստրա” մակնիշի 29 ՕՍ 082 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով “Օպել Աստրա”-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 46-ամյա Հռիփսիմե Դարբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: 




Լրահոս