Հայաստանում աճել են սուր շնչառական վարակների եվ թոքաբորբի դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շաբաթվա տվյալներով առաջնային բժշկական կազմակերպությունների ու շտապ օգնությունների շրջանում անցկացված մոնիտորինգը ցույց է տվել, որ Հայաստանում սուր շնչառական վարակաների ու թոքաբորբերի դեպքերը աճել են շուրջ 2.1 անգամ: Տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը։
Անդրադառնալով բնակչության շրջանում շրջանառվող խոզագրիպին և դրա հետևանքով մահվան երկու դեպքին՝ մասնագետը նշեց, որ դեռևս 2010թ-ին այն որակվել է որպես սովորական գրիպ: “Բոլոր ծանր դեպքերը պատճառ են բուժումը ուշացնելու կամ ուղեկցվում են այլ հիվանդություններով”,- ասաց նա:
Այսպիսով, սուր շնչառական վարակներով մարզերում հոսպիտալացված են 222 հիվանդ՝ թեթև և միջին ծանրության, թոքաբորբով՝ 87 հիվանդ: Երևանում սուր շնչառական վարակներով 342 հիվանդ է հոսպիտալացված, թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդների թիվը 121-ն է:




Լրահոս