Արմեն Ջիգարխանյանը պատմել է ադրբեջանցի նախարարի դստեր հետ ընկերության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել «Российская газета»-ին, որում պատմել է Ադրբեջանի առողջապահության նախարար Օկտայ Շիրալիևի դստեր՝ Նառա Շիրալիևայի հետ ընկերության մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ես հայ եմ, սակայն բավականին ընկերական հարաբերություններ ունեմ ադրբեջանցիների հետ: «Культура» հեռուստաալիքի հաղորդավար Նառա Շիրալիևան իմ ընկերուհին է երկար տարիներ: Համաձայն եմ, որ մուսուլմանների և քրիստոնյաների միջև շատ տարբերություններ կան: Ես ամեն օր անցնում են մզկիթի կողքով, տեսնում եմ բազմաթիվ հավատացյալների: Ես նրանց հարգում եմ»,-ասել է Ջիգարխանյանը:

«Իմ թշնամինե՞րը: Չկան այդպիսիք: Կան պարզապես մարդիկ, ովքեր իմ կյանքից հեռացել են միակ պատճառով. նրանք ինձ դավաճանել են: Թատրոնը բարդ օրգանիզմ է, իսկ դերասանները՝ բարդ էակներ: Ամեն ինչ կարող եմ հասկանալ, սակայն դավաճանություն մեջքի հետևում՝ ոչ: Չեմ կարող»,-պատմել է դերասանը:




Լրահոս