Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սիրիայում ռուսական ավիահարվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սիրիայում ռուսական ավիահարվածների իրականացմանը, եթե դրանք ուղղված են «Իսլամական պետության» դիրքերին, հայտնում է CNN-ը:

«Եթե նրանք ցանկանում են տապալել ««Իսլամական պետությունը», ապա դա ինձ համար ընդունելի է»,-CNN-ի հարցազրույցում նշել է Թրամփը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Մոսկվան սկսել է օպերացիան, քանի որ կորցրել է ԱՄՆ ղեկավարության հանդեպ հարգանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանն առաջին ավիահարվածն է հասցրել Սիրիայում:




Լրահոս