Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մարտի 6-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ քննարկվել են փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամմերթի հետ: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին:




Լրահոս