ԼՂ հարցում Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա. Մեթյու Բրայզա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեռևս գոյություն չունի մի գործոն, որը մոտ ապագայում բեկումնային կդառնա ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում: Ես բազմիցս նշել եմ, որ միջնորդային գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պետք է վստահեն միմյանց և կարողանան բարդ որոշումներ կայացնել»:

Այս մասին, ինպես փոխանցում է Minval.az կայքը, Dailykarabakh-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝  Հարավային Կովկասի հարցով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կոնֆլիկտի կարգավորման համար կողմերը պետք է բարձր կառավարական մակարդակով քաղաքական աջակցություն ստանան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից:

Մեթյու Բրայզան արևմտյան առաջնորդների մոտ չի տեսնում այն պատրաստակամությունը, որով նրանք կարող էին նման ակտիվություն ցուցաբերել կոնֆլիկտի լուծման հարցում:

«Արևմտյան առաջնորդները պետք է պդնեն, որպեսզի ղարաբաղյան հակամատրության հարցը ներառվի Ռուսաստանի հետ օրակարգում՝ ճնշում գործադրելով վերջինիս վրա»,-ասել է Բրայզան:

Ամերիկացի նախկին համանախագահը նշել է նաև, որ Արևմուտքը պետք է կարևորի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման հարցը՝ չնայած նրան, որ զբաղված են Սիրիայի, «Իսլամական պետության», ներգաղթյալների, փախստականների, ուկրաինական ճգնաժամի և այլ հարցերով:




Լրահոս