
Վենեսուելայի կառավարությունը երկրում 7-օրյա սուգ է հայտարարել նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ։ Երկրի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Չավեսի հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 8-ին։ Մինչ այդ՝ Վենեսուելայի նախագահի մարմինը կդրվի Կարակասի ռազմական ակադեմիայի շենքում։ Չավեսի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել նաև Արգենտինայում, Էկվադորում և Կուբայում։