![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/vostikan.jpg)
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 70 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Աշոտ Հ.-ն, ով սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: