Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Գիտավան թաղամասի սկզբնամասում զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որում կար ատրճանակ, 9 մմ տրամաչափի 4 լիցքավորված պարկուճ` առանց գնդակի, և 23 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: