![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1426774575_28953.jpg)
Ադրբեջանի Շամախինի շրջանում ձերբակալվել է անկախ լրագրող Աբուզար Ջաֆարլին, ով նաև հանդիսանում է «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական կազմակերպության անդամ: Այս մասին տեղեկությունը, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաստատել են Շամախինի շրջանի ոստիկանության վարչությունից:
Համաձայն առկա տեղեկությունների` լրագրողին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ 178 հոդվածով (ավազակություն) :
Աբուզարի հանդեպ հարուցվել է քրեական գործ, որում այսօրվա դրությամբ արդեն 8 դրվագ կա: