Հրանտ Թոխատյանը պաշտոն չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անցած տարի մայիսին “Ժողովուրդ” օրաթերթը գրել էր, որ դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղափոխվել Արցախ եւ բնակություն հաստատել այնտեղ: Լուրը մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ պարոն Թոխատյանը` հավելելով. “Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասն անցկացնելու եմ այնտեղ… Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի, առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել”: Օրեր առաջ “Ե՞ս Yes!” ամսագիրն այս հարցը կրկին ուղղել է “Շարմ” ընկերության փոխտնօրեն, դերասան Հրանտ Թոխատյանին: Վերջինս նշել է, որ մի քանի ամիս է` աշխատում է այնտեղ, բայց. “Ոչ մի պաշտոն չեմ ստացել. անում եմ այն, ինչ այստեղ` “Շարմ” ընկերությունում եմ անում: Այդքանը”: Թե ինչով էր դերասանն այնտեղ զբաղվելու, պարզ չէր: Փոխարենը Հրանտ Թոխատյանը նշել էր, որ այնտեղի գործերը զուգահեռաբար տանելու է այստեղի անելիքների հետ:




Լրահոս