Իշխանափոխության խնդիրը հասունացել է. Անդրեաս Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հիմնադիր խորհրդարանը հրավիրել  էր Անցումային փուլի ծրագրի նախագիծ ունեցող քաղաքական ու հասարակական ուժերին և անհատներին ներկայացնելու իրենց պահանջներն  ու հետագա  քայլերը:

Շարքը սկսում էին  «Ոտքի Հայսատան» նախաձեռնության անդամները՝  Դավիթ Հարությունյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն  Լևոնյանն ու Տիգրան Առաքելյանը:

Նախքան նախաձեռնության անդամների ելույթները խոսքով հանդես եկավ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Շնորհակալ ենք հրավերն ընդունելու ու շարքը սկսելու պատրաստակամության համար: Անցումային փուլի անհրաժեշտության մասին մենք վաղուց ենք խոսում,ՙ որոշեցինք սկսել,- նշեց նա:

Ավետիսյանի խոսքով` այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտությունը մեծ էր:  Վերջինիս փոխանցմամբ այս ծրագիրը ոչ թե վարչախմբից հեռանալու միջոցառումներն են, այլ հեռացնելու գործընթացն է:

Այնուհետև ելույթ ունեցավ «Ոտքի Հայաստան»  նախաձեռնության անդամ Դավիթ Հարություննյանն` ներկայացնելով  նախաձեռնության հիմնական  պահանջները: Նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ հավելեց՝ իշխանափոխության խնդիրը հասունացել է, առ այսօր այդ իրավիճակը առարկայական չի համարել:

 




Լրահոս