
Մարտի 5-ին՝ ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 38 չբնակեցված տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Բենիամին Հակոբյանին պատկանող տան արտաքին պատից մեկ շարք, ձյան շերտի ծանրությունից վնասվել են տանիքի կառուցատարրերը՝ 110 ք.մ: Փրկարարները կատարել են տարածքի սահմանազատման աշխատանքներ: