![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/116006_src.jpg)
«Մեր ժողովուրդն իրավասու է ազգային-ազատագրական պայքար սկսել ընդդեմ Սիրիան «օկուպացրած» Ռուսաստանի»:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի նախագահ Հալիդ Խոջան Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով` Հոմս քաղաքը , որտեղ ռուսական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել, մեկ տարի առաջ մաքրվել է «Իսլամական պետության» ու «Ֆրոնտ ալ-Նուսրայի» զինյալներից:
«Ռուսաստանի նպատակը Բաշար Ասադին աջակցելն է»,- հայտարարել է Խոջան: