ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցում ծառայության գործունեության վերաբերյալ տրված ընդհանրական և իրականությանը չհամապատասխանող գնահատականների կապակցությամբ:
Ծառայությունը հարկ է համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստացված առանձին դիմում-բողոքները չեն կարող բնութագրել ծառայության գործունեությունն ամբողջությամբ և հիմք հանդիսանալ նման ընդհանրացված եզրակացությունների հանգելու համար:
Հիշեցնենք, որ Օմբուդսմենն իր զեկույցում անդրադառնալով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ ԴԱՀԿ) հայտարարել էր.
“Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն՝ ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հե֊տևո֊ղա֊կան աշ֊խա֊տանք֊ների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պա֊հանջ֊ները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական ան֊ձանց հայտ֊նա֊բե֊րելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դա֊տա֊րա֊նի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում”: