
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար ՌՕ ուժերի կիրառման մասին որոշումը ճիշտ է, վստահ է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Վստահ եմ, որ «Իսլամական պետություն» չարիքը պետք է ոչնչացվի իր իսկ որջում: Մենք չենք կարող սպասել, մինչև նրանք ներխուժեն մեր քաղաքներ և գյուղեր»,-ընդգծել է Քադիրովը:
Չեչնիայի ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանն առաջին ավիահարվածներն էր հասցրել Սիրիայում: