Մարտի 5-ին, ժամը 16.10-ին, “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկվել Երեւանի բնակիչ, 47-ամյա Անդրանիկ Թ.-ին, ով 2012 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Անդրանիկ Թ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզում նախաձեռնողին: