Լրագրողին ծեծել են Չավեսի մահվան լուրը հաղորդելիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոլումբիական RCN հեռուստաընկերության լրագրող Կարմեն Անդրեային Ուգո Չավեսի մահվան լուրը հաղորդելու ժամանակ ծեծի են ենթարկել,- գրում է Lenta.ru-ն: Քաղաքական ակտիվիստները նկատելով լրագրողին, սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ նշելով, որ նա Չավեսին քննադատող հեռուստաընկերության ներկայացուցիչ է: Մարդիկ հարձակվել են լրագրողի և օպերատորի վրա՝ հարվածելով ոչ միայն ձեռքերով, այլ նաև փայտով:




Լրահոս