![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/havaqakan2.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 8 աստիճան և այժմ հայտնվել է 91-րդ հորիզոնականում:
Հայաստանի թիմը վերջերս Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում պարտվել էր սերբերին ու 0:0 հաշվով էր ավարտել դանիացիների դեմ տնային խաղը եւ դարձյալ ունի 394 միավոր:
Արգենտինան պահպանել է առաջին հորիզոնականը, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան շրջանցել է բելգիացիներին և բարձրացրել երկրորդ հորիզոնական:
Լավագույն տասնյակում են նաև Պորտուգալիան, Կոլումբիան, Իսպանիան, Բրազիլիան, Ուելսը, Չիլին և Անգլիան: