Ամենատարբեր իրերի վաճառքի համար նախատեսված կայքը վերածվել է հին իրերի պահոցի, որոնց աճուրդի հանելու մասին դուք երբեք չէիք մտածի: Պետությունների վաճառքից մինչև մարմնի մասերի վաճառք. ահա eBay-ում վաճառքի հանված ամենատաօրինակ իրերի ցուցակը.
«Հոլիվուդ» նշանը 2005թ.-ին վաճառվել է 450 400 դոլարով
Կարդինալ Յոզեֆ Ռաթցինգերի Volkswagen-ը 2005թ.-ին վաճառվել է 277 171, 12 դոլարով
1977թ.-ին, իբր, Էլվիս Փրեսլին համերգից հետո թողել է այս ջուրը, որի մի քանի կաթիլ վաճառվել է 455 դոլարով
Այն բանից հետո, երբ 2007թ.-ին Բրիթնի Սփիրսը սափրեց գլուխը, նրա մազերը աճուրդի հանվեցին eBay-ում 1 մլն դոլարով
Գերմաներեն լեզվի ասոցիացիան որոշեց վաճառքի հանել լեզուն, որպեսզի ուշադրության հրավիրի Գերմանիայում անգլերենի ազդեցության աճին
Ավստրալիայի բնակիչը փորձել է վաճառել Նոր Զելանդիան 0,01 ավստրալական դոլարով
4 ավստրալացիներ վաճառել են ուրախությունը՝ 1300 ավստրալական դոլարով
Այս գոլֆի գնդակները սովորական գնդակներ չեն. դրանք կուլ էր տվել օձը, որից հանվել էին գնդակները վիրաբուժական ճանապարհով: Վաճառվել են 1400 ավստրալական դոլարով
Եվս մեկ երկիր, որը վաճառքի է հանվել՝ Իսլանդիան՝ 2008թ.-ի ֆինանսական ճգնաժամի պատճառով
Բրիտանացի ռադիոդիջեյի կինը վաճառել է վերջինիս Lotus Esprit սպորտային մեքենան 50 պենսով այն բանից հետո, երբ իմացել է, որ ամուսինը դավաճանում է իրեն
«Մաքդոնել Դուգլաս» կործանիչը վաճառքի է հանվել, սակայն հետախուզությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ այն կարող է վաճառվել միայն ԱՄՆ քաղաքացուն, ով չպետք է լքի ամերիկյան օդային տարածքը
Բրյուսելյան կաղամբը վաճառքի է հանվել 2000 դոլարով
Indiana Firebirds ֆուտբոլային ակումբը վաճառվել է մոտ 4 մլն դոլարով
Ռեզինե այս բադիկը վաճառվել է ընդամենը 100 դոլարով
Յուտայի բնակչուհին վաճառել է իր ճակատը, որի վրա դաջված է GoldenPalace.com կայքի գովազդը, կայքի հասցեն մեկընդմիշտ կմնա նրա ճակատին
Հյուսիսային Կարոլինայի բնակիչը 2000թ.-ին որոշել է վաճառել կյանքի իմաստը 3,26 դոլարով
Ֆլորիդայի բնակիչը որոշել է վաճառել լյարդը 5,7 մլն դոլարով, սակայն կայքը հեռացրել է հայտարարությունը
Տղամարդը 300 հազար դոլարով վաճառքի է հանել իր կյանքը կնոջ մահից հետո: Արդյունքում նա մեկնել է ճանապարհորդության և գրել «Վաճառված կյանք» գիրքը, որը Դիսնեյը ցանկանում է էկրանավորել