Ռուսական ավիացիան այսօր արդեն 30 ավիահարված է հասցրել Սիրիայում տարբեր թիրախներին, այդ թվում նաև այն շրջաններին, որոնք գտնվում են «Ջաիշ ալ-Ֆատախ» խմբավորման վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, ավիահարվածները հասցվել են Ջիսր-էշ-Շուգուր քաղաքի հյուսիս-արևմուտքին: Քաղաքը գտնվում է զինյալների մի քանի խմբերի վերահսկողության տակ, այդ թվում նաև Ռուսաստանում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ֆրոնտ Ան-Նուսրայինը»:
Մինչ այդ, նոր վկայություններ են հայտնվում սիրիական ու ռուսական ռազմական ավիացիայի հաջողություններ վերաբերյալ: Рен-ТВ հայտնում է, որ օդային կոալիցիայի համատեղ ջանքերով հաջողվել է ոչնչացնել մի քանի ռազմական պահեստ, ինչպես նաև իսլամիստների հրամանատարական կետ:
«Իսլամական պետության» ստորաբաժանումներից մեկը` «Էյյարդ-Ալ-Դիկ» ահաբեկչական խմբավորումը անգամ կորցրել է իր առաջնորդին: