
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բեւերլի քաղաքի բնակիչներից մեկը դպրոցն ավարտել է 106 տարեկանում: Ֆրեդ Բատլերին դպրոցական դիպլոմը հանդիսավոր պայմաններում է հանձնվել: Արարողությանը ներկա են եղել քաղաքապետն ու այլ պաշտոնական անձինք: 106-ամյա Ֆրեդը շնորհակալություն է հայտնել ներկաներին աջակցության համար՝ նշելով, որ բարձր է գնահատում ստացած ատեստատը: