![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1443562634_photo217.jpg)
Ռուսական «Կոռոլյով» և «Ալեքսանդր Օտրակովսկի» մեծ դեսանտային նավերն այսօր անցել են Միջերկրական ծովում թուրքական նեղուցներով: Բոսֆորի նեղուցով նավերի անցնելու լուսանկարները հրապարակել են թուրքական լրատվամիջոցները:
Տեղի դիտորդները նաև նշում են, որ վերջին շրջանում մեծացել է թուրքական նեղուցներով ռուսական ռազմանավերի երթևեկությունը:
Այժմ Միջերկրական ծովի արևելյան մասում ընթանում են Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորումների զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև «Մոսկվա» հակահրթիռային հածանավը, որն անցել է թուրքական նեղուցները սեպտեմբերի 25-ին: