«Ոտքի Հայաստանը» հոկտեմբերի 27-ից ակտիվ գործունեություն է սկսելու (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հիմնադիր խորհրդարանում  Անցումային փուլի ծրագիրն ներկայացնող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները հայտնեցին, որ հոկտեմբերի 27-ից կսկսեն ակտիվ գործունեություն ծավալել:

Նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչու են սահմանային լարվածության օրերին, որոշել նորից իրենց պահանջներով հանդես գալ, նշեց, որ այսօր մեր  երկրում  չկա ռազմական դրություն. «Իշխանությունները չեն հայտարարել ռազմական դրություն: Չեն դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ որևէ նոտայով, որ մեր երկրի տարածքի անձեռնամխելիության սկզբունքը խախտվել է, մեր երկրի քաղաքացիները զոհվել են, մեր երկրի գյուղերը ենթարկվել են գնդակոծության: ՀՀԿ-ն նախատեսում է երևան քաղաքում շքեղ տոնակատարություններ,  ինչ լարվածության մասին է խոսքը»,- ընդգծեց Ղուկասյանը  հավելելով, որ եթե պետությունն ընդունի որոշում ռազմական դրության վերաբերյալ, բնականաբար, «Ոտքի Հայաստան» շարժումը  կկասեցնի իր գործունեությունն:




Լրահոս