Armlur.am -ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը հսկող դատախազը բավարարել է վարույթն իրականցնող մարմնի միջնորդությունը` խափանման միջոց կալանավորումը փոխելու հետ կապված:
Որոշումը կայացվել է` ելնելով այն հանգամանքից, որ նրա կալանքի համար հիմքեր չկան:
Հիշեցնենք, որ Սդղլի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի գործով էլ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: