Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այս պահին հանդիպում է ունենում լրագրողների հետ: Երեկ հայտնի դարձավ, որ ապահովվելու է նրա անձնական անվտանգությունը և հայտարարվեց, որ ազատամարտիկն այսօր կարևոր հայտարարություն կանի:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ազատամարտիկը կարդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության վերծանումները: Վերծանումներից պարզ է դառնում, որ ազատամարտիկն ու ՀՖՖ նախագահը «արա»-ով են խոսել իրար հետ և Ռուբեն Հայրապետյանը Սմբատ Հակոբյանին ասել է` «թարգը տուր»:
Ներկայացնում ենք նրանց հեռախոսազրույիցից մի հատված.
Սմբատ-Մի քանի անգամ զանգել էիր, հո՞ բան չի եղել։
Ռուբեն- Էս ի՞նչ կապիկություն ես արել, ցվրվի տնով:
Սմբատ- Մենք որևէ կապիկություն չենք անում։
Ռուբեն- Քեզ ասում եմ՞ գնա, վերընգի տանդ, ոտքերդ կջարդեմ․․․
Սմբատ Հակոբյանի խոսքով` Ռուբեն Հայրապետյանը նաև հայոյել է իրեն:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին` ինքնիշխանության երթից հետո: Նա հայտարարել էր, որ իրեն ծեծի ենթարկողների մեջ ճանաչել է Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից մեկին, սակայն ավելի ուշ ասել էր, որ պետք չէ ծեծը կապել Ռուբեն Հայրապետյանի հետ: