Տուժողը ճանաչել է իր ամառանոցից գողացված իրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել մի ամառանոցից տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, կենցաղային իրեր, երաժշտական կենտրոն եւ էլեկտրական ջեռոց գողանալու մասին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մարտի 4-ին ոստիկանության ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Մրգաշեն գյուղի մի բնակչի տանն ու օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքներ եւ կենցաղային իրեր:
Նշված ապրանքները եւ իրերը ճանաչման են ներկայացվել եւ տուժողը ճանաչել է իր ամառանոցից գողացված իրերը: Հանցանքը կատարողը կալանավորվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս