![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/229866.jpg)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Համաձայն տեղեկությունների` ավտոբուսի արգելակները խափանվել են, ինչի արդյունքում այն բախվել է կանգառին: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: