Կան փակ ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները, և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:




Լրահոս