Ով է դավեր նյութում Իշխան Զաքարյանի դեմ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը: Իշխանական աղբյուրներից արված արտահոսքի համաձայն՝ Ի. Զաքարյանն այդ հարցի շուրջ վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի հետ ու համաձայնել պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել:

Եվ այս հարցում Սերժ Սարգսյանին հիմնականում համոզել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Վերջինս տարիներ շարունակ ցանկանում է այդ պաշտոնում «նշանակել» վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, որն իր «ակումբի» անդամ է:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից պարզել, թե որքան իրատեսական են իր պաշտոնանակության վերաբերյալ տեղեկությունները: «Դրանք հիմար ու անհեթեթ տեղեկություններ են»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց Իշխան Զաքարյանը:




Լրահոս